Կառավարությունը 39 նոր մեքենա է նվեր ստացել Ճապոնիայի կառավարությունից՝ շտապ օգնության համար:
Իսկ վերջին անգամ ե՞րբ է կառավարությունը նոր մեքենաներ գնել պետական բյուջեի միջոցների հաշվին, և ո՞ր ծառայությունների համար:
Գնել է կամ ոստիկանության համար՝ հարյուրներով, կամ էլ պաշտոնիային ծառայեցնելու համար: Եվ մի քանի հարյուր ծառայողական մեքենա էլ դեռ պլանավորում են գնել:
Իսկ սոցիալական ծառայությունների համար, այսինքն քաղաքացուն ծառայելու համար, հարկ վճարողների գումարներից քանի՞ մեքենա է գնվել այս նույն ժամանակահատվածում: Ես տեղյակ չեմ գոնե մեկի մասին, ամենայն հավանականությամբ ոչ մի: Ավտոբուսները գնվում են Երևան քաղաքի միջոցների և/կամ վարկերի հաշվին:
Սա կոչվում է ծախսերի առաջնահերթությունների բացակայություն, կոչվում միջոցների ոչ նպատակային օգտագործում, կոչվում է միջոցների վատնում: Իսկ ավելի ճիշտ, սա կոչվում է անբարոյականություն և քաղաքացուն էշի տեղ դնել:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից