Կարեն Քոչարյանը գրել է.
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել է. «Ավագանին, տրամաբանորեն, ունենալու է ընդդիմություն և վաղը, Աստված մի արասցե, եթե ինչ-որ մի նոր իշխանություն է ձևավորվում, կամ մութ ուժերը հետ են գալիս և ուզում են հրապարակային քննարկումներից զերծ մնան, և ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան, եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»։
Հարգելի պարոն Ավինյան
Ես իհարկե 100% համաձայն եմ Ձեզ հետ, որ միայն «մութ ուժերն են ինչ-որ բաներ կոծկում չզեկուցվող հարցերով,»…, պարզապես ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Ձեր սիրելի կառավարության նիստերին քննարկվող հարցերի 90-95% ՉԶԵԿՈՒՑՎՈՂ ԵՆ
Հ.Գ. Ի՞նչ է սև-սպիտակը և ի”նչ է լույսն ու ստվերը…»: