«Հոդված գրելուց, հրապարակելուց առաջ ձեր «հավաստի աղբյուներին» գոնե ասեք տրամաբանությանը մոտ նյութեր գրեն, դե ախր հո մենակ թուղթ մրոտելով չի». Տաթև Թադևոսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հոդված գրելուց, հրապարակելուց առաջ ձեր «հավաստի աղբյուներին» գոնե ասեք տրամաբանությանը մոտ նյութեր գրեն, դե ախր հո մենակ թուղթ մրոտելով չի». Տաթև Թադևոսյան

Տաթև Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հոդված գրելուց, հրապարակելուց առաջ ձեր «հավաստի աղբյուներին» գոնե ասեք տրամաբանությանը մոտ նյութեր գրեն, դե ախր հո մենակ թուղթ մրոտելով չի։

2018-ին ինչքան կաթից նոր կտրված կար բերեց պաշտոնների նշանակեց, երկիրը քանդեց, ավիրեց, բոլոր մյուս ոլորտների հետ միասին, իրավական համակարգի հերն անիծեց, հիմա էնքան կադր չունի, որ նախկին պաշտոնյաներինա բերում վերանշանակում էս կամ էն պաշտոնին։ Ու գուշակեք էս ամենի զավեշտն ինչում է կայանում։ Որ այս պարագայում անգամ, փորձում են ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ։ Էդ «հավաստի աղբյուրները» իրենց էժան, անորակ ու ֆեյք էջերում դիտումներ ապահովելու համար իրանց արևին աննախադեպ վերնագիր են դնում, մեջն անպայման դնում են Սերժ Սարգսյան անուն ազգանունը ու դրա հաշվին փորձում առաջ գնալ։ Սերժ Սարգսյանի պահած դատական համակարգի ձեռքերը կապված չէին, Սերժ Սարգսյանի ժամանակ դատական համակարգը անկախա եղել, կեղծ ու սին գործեր մարդկանց վրա չի կարել, քաղաքական հետապնդումների զոհ չի՛ դարձրել հայրենանվեր մարդկանց։

Իսկ Մարտիրոսյանը, պարզապես, նիկոլի հերթական գործիքնա ում միջոցով դավաճանը ապօրինի որոշումներա իրականացնելու։

Ոչ այդքան հարգելի «հավաստիներ», լավ կլինի դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն, խոսեք, թե պատերազմից 2 տարի անց որդեկորույս ծնողները ոնց են դռնեդուռ ընկած իրենց էրեխեքի մարմինները ման գալիս, բացատրեք, թե ոնց մինչ այս պահն անգամ հրապարակված չեն բոլոր զոհվածների անունները ու թե այս ամենին զուգահեռ նիկոլը ոնցա Նոր տարու պատրաստվում»։



Նման նյութեր