Գյումրիում շենքերից մեկի բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Գյումրիում շենքերից մեկի բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու 2 դի։ Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրդեհը բռնկվել է հյուրասենյակում. այրվել է մեկ բազմոց և մեկ բազկաթոռ։ Հյուրասենյակի ողջ գույքը ջերմահարվել է։ Հրդեհը ինքնամարվել է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երբ փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։