Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը շարունակում է SputnikPro վարպետության դասերը առկա ձևաչափով։ Նոր մոդուլը նվիրված է Telegram մեսենջերում ալիքների ստեղծմանն ու առաջխաղացմանը։
Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոն շարունակում են SputnikPro կրթական նախագիծը։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայավի ծրագրի նոր մոդուլը` «Telegram ալիք. ստեղծել և զարգացնել» թեմայով:
Վարպետության դասը կանցկացնի Մերձավոր արտերկրում և Բալթյան երկրներում «Ռոսսիյա Սեգոդնյա» մեդիախմբի Sputnik մուլտիմեդիա կենտրոնների տնօրինության պրոդյուսեր Մարիա Կաբանովան։
Վերջին տարիներին Telegram-ալիքները վերածվել են լիարժեք տեղեկատվական էկոհամակարգի։ Ավանդական և առցանց լրատվամիջոցների խմբագրությունները ևս միտումներից հետ չեն մնացել և ամբողջ բաժիններ են ձևավորել, որոնք վարում են այս ուղղությունը:
Վարպետության դասի հիմնական թեմաներ են.
Telegram-ի առանձնահատկությունները որպես մեդիայի նոր տեսակ, լուրերի հրապարակումը Telegram-ում
Ընթերցողների սպասումները, լուրերի արագությունն ու բացառիկությունը
ներքին և կողմնակի մետրիկայի մրցակցությունը մյուս ալիքների հետ։
Խոսնակի մասին
Մարիա Կաբանովան ծնվել է Յարոսլավլում, ուսանողական տարիներին տեղափոխվել է Մոսկվա: Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
ԶԼՄ-ներում աշխատանքը սկսել է որպեսИноСМИ ինտերնետ-պորտալի խմբագիր։ 2022 թվականից աշխատում է որպես Sputnik մուլտիմեդիա կենտրոնների տնօրինության պրոդյուսեր։ Համակարգում է մերձավոր արտերկրի երկրների ավելի քան տասը Telegram-ալիք: Մեծ փորձ ունի Telegram-ալիքների ստեղծման, դրանց վարման, վերլուծության և առաջխաղացման գործում:
SputnikPro-ն Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի նախագիծն է լրագրողների, պրոֆիլային բուհերի ուսանողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների և մեդիաոլորտի այլ մասնագետների համար։ Նպատակը` արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակում, մեդիահաղորդակցության և մասնագիտական կապերի զարգացում։ Նախագիծն իրականացվում է 2018թ․-ի մարտից։ Այդ ընթացքում SputnikPro վարպետության դասեր են անցկացվել Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Հունաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում:
Sputnik-ը միջազգային լրատվական գործակալություն է և ռադիո, «Ռոսսիյա Սեգոդնյա» մեդիախմբի մաս է կազմում։ Sputnik-ը միավորում է տասնյակ լեզուներով ինտերնետային կայքեր, անալոգային և թվային ռադիոհաղորդումներ ու նորություններ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և պարսկերեն լեզուներով: Sputnik-ի տեղեկատվական ռեսուրսների լսարանը կազմում է ամսական մոտ 21 միլիոն այցելու, սոցիալական ցանցերում հետևորդների ընդհանուր թիվը գերազանցում է 26 միլիոնը: Sputnik-ի գլխամասային գրասենյակը Մոսկվայում է։