Որոշե՞լ ես 10 մլն, տուր էդ փողը, ինչի՞ ես մեզ գցում բանկի քուչեքը. Շան պես կապում են բանկի դուռը. Քաշաթաղի բնակիչ. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Որոշե՞լ ես 10 մլն, տուր էդ փողը, ինչի՞ ես մեզ գցում բանկի քուչեքը. Շան պես կապում են բանկի դուռը. Քաշաթաղի բնակիչ. news.am

Արցախից տեղահանված, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցները կանգնել են փաստի առջև․ Քաշաթաղից տեղահանվածներին տալիս են տան գնման սերտիֆիկատ, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝  նրանց կանգնեցնելով խնդրի առջև։

«Թող կառավարությունը պայմանագիր կնքի բանկերի հետ, ինքը գումարը վերցնի, ինքը հովանավորի, բնակիչը դրա հետ գործ չունենա: 10 մլն դրամ են որոշել, թող բերեն այդ 10 մլն-ը տան ժողովրդին, ընտանիքներն էլ գոնե ինչ-որ հավաքած փող կունենան, տները կառնեն: Մենք չենք ասում՝ հենց քաղաքի կենտրոնում ենք ուզում, գյուղերում կառնենք»,-կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի բնակիչ Մհեր Եսայանը:

«Հիմա անտուն, վարձով ապրում ենք: Մի պահ պատկերացրեք, երկու տարի է մարդիկ առանց որեւէ բանի եկել են այստեղ, ո՞նց են ապրում: Իրենց տված մի քանի կոպեկը վարձին էլ չի հերիքում: Կամ էլ թող թուղթ տան, թողնենք, գնանք էս երկրից:

Մարդկանց տվել են տուն գնելու սերտիֆիկատ, մոտենում են բանկերին, բանկը գնահատում է էդ գույքը, որը քաղաքացին ուզում է առնել: Բանկն էլ գնահատում է 6 մլն, 8 մլն դրամ: 10 մլն դրամի տուն չկա, բանկերը երբեք 10 մլն չեն տալիս:

Խնդիրը կառավարության առաջարկած մոդելի մեջ է: Մարդիկ անգամ փող չունեն իրենց վարձերը վճարեն, իսկ էդ 10 մլն-ի համար պետք է 10 տոկոս կանխավճար տան, որտեղի՞ց տան: 10 տոկոսը 500 հազար դրամ է, իսկ մարդիկ 50 հազար չունեն, որ տան վարձը տան: 10 մլն եք որոշե՞լ, եղբայր, տվեք էդ 10 միլիոնը: Թող կառավարությունը բանկերից ստանա գումարը, բաժանի ժողովրդին: Հիմա եկել ենք հասկանանք՝ կառավարությունը մեզ տեր կանգնում է, թե ոչ»,-ասաց նա:

Քաշաթաղի մեկ այլ բնակիչ՝ Սուրեն Մանուկյանն էլ ասաց. «Եթե պետությունը մտածում է, որ եթե այդ փողը տա քաղաքացուն, քաղաքացին կվերցնի ու կգնա երկրից, ես առաջարկում եմ՝ թող փողն ինձ չտա, ես տուն ծախողին բերեմ, թող էդ 10 մլն-ը տա տուն ծախողին: Բայց հիմա այդպես չի, հիմա 10 մլն-անոց տունը բանկը գնահատում է 6 մլն, բա մնացած 4 մլն-ը ես որտեղի՞ց տամ տանտիրոջը:

Որոշե՞լ ես 10 մլն, ինչի՞ ես մեզ գցում բանկի քուչեքը: Շան պես կապում են բանկի դուռը, որ դու չկարողանաս էնտեղից ոչ մի տեղ գնաս»,-ասաց նա:

news.am