
Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ Seven Visions Hotels, The Dvin-ում հերթական շքեղ ծննդյան արարողությունն է եղել:
Այսօր ծննդյան օրն է նշում համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանի քույրը:
Մայրիկի ծննդյան օրը որդին՝ Գրիշա-Էրիկը առաջարկություն է արել իր սիրելիին: Գրիշա-Էրիկը ինստագրամում միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդ է:
Հենց այդ առիթով Հայաստան է ժամանել Վալերի Մելաձեն, երգել են հայկական շոուբիզնեսի աստղեր, վարողը եղել է Ավետ Բարսեղյանը: Անակնկալ կերպով հանկարծ դահլիճ ներս են բերել 20.000 վարդ, իսկ դռոնը՝ մատանին: