
Չարենցավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է աշակերտը ջարդում դպրոցներից մեկի մոտ գտնվող կանգառը։
«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։
Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար», -նշվում է հաղորդագրության մեջ։