
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել Աստրան», որը վարում էր Երևանի մի բնակիչ:
53-ամյա տղամարդը ձերբակալվել է: