
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: Գոռը Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ համայնքից էր, ընտանիքի ավագ որդին: Ստորև ներկայացնում ենք Գոռի լուսանկարները: