Դեմքի լավ ապաքինված փոքր սպիները գրեթե չեն ազդում գրավչության վրա, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են այն:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Plastic and Reconstructive Surgery ամսագրում։
Հետազոտողները վերցրել են 50 կամավորների լուսանկարները եւ փոխել դրանք՝ ապաքինված սպիներ ( սպիտակ գծերի տեսքով՝ առանց անհարթությունների) ավելացնելով տարբեր տեղերում եւ տարբեր ուղղություններով։ 1800 օնլայն մասնակիցներին առաջարկել են գնահատել դեմքերը ինքնավստահության, ընկերասիրության եւ գրավչության տեսանկյունից։
Ավելի քան 89 հազար հարցվածների գնահատականների վերլուծությունը ցույց է տվել, որ գրավչության միջին գնահատականը (0 -5 սանդղակով) կազմել է 4,25 սպիներով անձանց համար եւ 4,26 առանց սպիների դեմքերի համար։ Վստահության գնահատականները նույնպես զգալիորեն տարբերվել են։ Բացի այդ սպիներով դեմքերը ավելի հաճախ են գնահատվել որպես ընկերասեր, քան առանց սպիների դեմքերը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել որոշ նուրբ փոխկապակցվածություններ․ ստորին կոպի մեջտեղում գտնվող սպիներով դեմքերը ավելի ցածր են գնահատվել գրավչության, վստահության եւ ընկերասիրության առումով, բայց միայն այն դեպքերում, երբ սպիներն ուղղահայաց են եղել դեմքի լարվածության գծերին:
Նույն տեղում գտնվող ստորին կոպերի սպիները ավելի քիչ են ազդել գրավչության վրա, եթե դրանք զուգահեռ են եղել լարվածության գծերին։ Այնուամենայնիվ, տարբերությունն այդ դեպքում էլ փոքր է եղել՝ ընդամենը 2 տոկոս։
Ստացված տվյալները կարող են լավ նորություն լինել դեմքի սպիներով մտահոգվող հիվանդների համար, քանի որ ապաքինված սպիները չեն ազդում դեմքի գրավչության վրա, շատ հիվանդներ կարող են խուսափել սպիների թանկարժեք եւ ցավոտ շտկումից: