Reaganmarietaylor մականունով համացանցի օգտատերը ներկել է իր հոնքերը մազերի համար նախատեսված միջոցով և դարձել համացանցում ծաղրի առարկա: Համապատասխան տեսանյութը հայտնվել է նրա TikTok-յան էջում։
Ռեայի խոսքով՝ մազերը ներկելիս որոշել է ամբողջությամբ օգտագործել միջոցը՝ այն քսելով հոնքերին։ Միաժամանակ աղջիկը բացատրել է, որ սենյակ գնալուց և այն մաքրելուց առաջ մոռացել է ժամ պահել։ «Պարզապես պատրաստվեք այն ամենին, ինչին պատրաստվում եք տեսնել, քանի որ այն իսկապես սարսափելի տեսք ունի», – ասել է նա տեսանյութում:
Այսպիսով, բլոգերը լվացել է ներկը և բաժանորդների առջև հայտնվել հոնքերի շուրջ բծերով։ «Ես դա քսել եմ վրձինով։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք այդպես հայտնվել», – դժգոհեց նա:
Հանդիսատեսն իր հերթին ծաղրի է ենթարկել Ռեայի նոր տեսքը։ «Կարմիր թռչունը Angry birds-ից»,- կատակել է օգտատերերից մեկը:
Իր հերթին նոր հրապարակված տեսանյութի հեղինակը նշել է, որ այս իրավիճակում ոչ մի ծիծաղելի բան չկա, քանի որ վաղը պետք է գնա աշխատանքի, և նման հոնքերի համար իրեն կարող են հեռացնել աշխատանքից։ Դժվարությամբ զսպելով արցունքները՝ Ռեան բացել է թաց անձեռոցիկների փաթեթը և փորձել դրանց միջոցով հեռացնել ներկը հոնքերի վրայից։ Ի զարմանս նրան, միջոցքը սկսել է մաքրվել: «Ես պատրաստվում եմ մոտ կես ժամ ծախսել սրա վրա», – եզրափակել է օգտատերը: