Corning-ը պաշտոնապես ներկայացրել է սմարթֆոնների էկրանի պաշտպանիչի երկրորդ սերունդը: Gorilla Glass Victus 2-ը մշակելիս հիմնական նպատակն էր բարձրացնել պաշտպանությունը ասֆալտի, բետոնի և այլ կոշտ, կոպիտ մակերեսների վրա ընկնելու ժամանակ:
Նոր ապակին փորձարկվել է հատուկ ինստալացիայի վրա, որն արագացնում է սմարթֆոնը և հղկաթղթով հարվածում քարե բլոկին։ Հղկաթղթի մի կտորը նմանակում է նյութի անհարթությունը, որի պատճառով ազդեցությունը կենտրոնանում է ոչ թե ապակու ամբողջ մակերեսի, այլ փոքր տարածքի վրա։ Դրա պատճառով սովորական ալյումինոսիլիկատային ապակին չի դիմանում և ճաքում, մինչդեռ Gorilla Glass Victus 2-ը մնում է անձեռնմխելի:
Իրական նյութերի բլոկների հետ փորձարկումները ցույց են տալիս, որ նոր ապակին կարող է դիմանալ մեկ մետր բարձրությունից (ազդրի մակարդակ) բետոնի վրա կամ երկու մետրից սովորական ասֆալտի վրա ընկնելուն:
Արտադրողը նաև պնդում է, որ մեծացնելով ապակու ամրությունը՝ հնարավոր է եղել պահպանել դրա դիմադրությունը քերծվածքների նկատմամբ, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ նոր սմարթֆոնները հետևի մասում նույնպես պատված են ապակով, ուստի գրպանում գտնվող բանալիները կարող են վնասել սարքի երկու կողմերը։
Corning-ն ասում է, որ Gorilla Glass Victus 2-ով սմարթֆոնները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին, սակայն չի հայտնել, թե որ մոդելները կլինեն առաջինը:
Սիրարփի Աղաբաբյան