Համացանցում հայտնվել է սիրված դերասան Միքայել Պողոսյանի դստեր յուրօրինակ հարսանիքի հոլովակը։ Մարիաննա Պողոսյանը, Ազգային օպերային թատրոնի բալետի պարուհի է։ Ավարտել է Երևանի Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսում է ստացել նաև Նյու Յորքի Utica College-ում և Ֆրանիսիայում։
Մարիաննան և նրա ընտրյալ Վիդալը որոշել են ամուսնանալ Հայաստանում։ Զույգի հայկական ավանդույթներով հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ի ամռանը Դիլիջանում։