Հանրապետության հրապարակում կբացվի սահադաշտ և ատրակցիոն․ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների
Advertisement 1000 x 90

Հանրապետության հրապարակում կբացվի սահադաշտ և ատրակցիոն․ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին սահադաշտ և ատրակցիոն կբացվեն։ Տեղեկությունը հրապարակվել է Հանրային հեռուստաընկերության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Ատրակցիոնը և սահադաշտը կգործեն ամեն օր` ժամը 13:00-22:00»,– ասված է հաղորդագրությունում:

Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների: