
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 22:00-ի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն թունավորման ախտանշաններով տեղափոխված երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել բուժհաստատությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր,որ այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում: