Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Քաղաքացի Գ. Պ-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները: