Սա նորանոր լուրջ հնարավորություններ է բացում Հայաստանի համար աշխատելու մեր հինավուրց հարևան և բարեկամ երկրի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

Սա նորանոր լուրջ հնարավորություններ է բացում Հայաստանի համար աշխատելու մեր հինավուրց հարևան և բարեկամ երկրի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրել է.

«Բաքվի բռնապետական վարչախմբի տևական ջանքերով և շոշափելի նյութական ռեսուրսների ծախսով Իրանում ստեղծված մերձիշխանական լոբբիստական շրջանակը և պանթյուրքական խմբակներն այլևս զգալիորեն ջախջախված են և քարշ են տալիս իրենց կիսամեռ գոյությունը։

Սա նորանոր լուրջ հնարավորություններ է բացում Հայաստանի համար աշխատելու մեր հինավուրց հարևան և բարեկամ երկրի հետ գրեթե բոլոր ոլորտներում, ինչից չօգտվելն աններելի շռայլություն կլինի։

Խնդրին առաջիկայում ավելի մանրամասն կջանամ անդրադառնալ տելեգրամյան իմ ալիքում, որին կարող եք միանալ այս գրառման առաջին մեկնաբանության մեջ զետեղված հղմամբ»։



Նման նյութեր