«Սա ամեն օր սահմանային միջադեպ ունեցող պառլամենտական կառավարում ունեցող երկրի կառավարության նիստի համառոտ պատկերն ա». Արմեն Հովասափյան
Advertisement 1000 x 90

«Սա ամեն օր սահմանային միջադեպ ունեցող պառլամենտական կառավարում ունեցող երկրի կառավարության նիստի համառոտ պատկերն ա». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից.

«Ավանդույթը չխախտելով մի քանի բառ այսօրվա կառավարության նիստից․ օրակարգում ներառված 41 հարցից զեկուցվեց 3-ը։ Նիստը ընդհանուր առմամբ՝ տևեց ընդամենը 24 րոպե 20 վայրկյան, որից 5 րոպե 50 վայրկյանը կարդաց սուբվենցիայով արված հերթական ակնհաճո «գործերի» մասին․ ընդհանուր բառակույտը՝ ասֆալտ, լուսավորում, շեբին ու բետոն։

Հա ու ամենակարևորը՝ ներկայացվում էր քուչա առ քուչա։ 24 րոպեի շրջանակներում, մի պահ էլ խոսում էր շինհրապարակների դիզայնից ու ճիշտ կահավորումից, շեշտում, որ բանվորների արտաքին տեսքը վիզուալ տեսանկյունից շատ կարևոր է։

Չէ, չեմ գժվել` դեռ չեմ գժվել`այ հենց էս թեմաներից էլ խոսում էր. ու սա ամեն օր սահմանային միջադեպ ունեցող պառլամենտական կառավարում ունեցող երկրի կառավարության նիստի համառոտ պատկերն ա։

Ոչ մի ակնարկ երեկվա ադրբեջանական լրագորղաակտիվիստական գրոհների, Լաչինը գրոհած ադրբեջանցի «բնապահպանների» և ընդհանրապես ՀՀ ապագայի հետ առնչություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։



Նման նյութեր