Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են գազաբալոններ տեղափոխող «ГАЗ 53»-ն ու Opel-ը, «ГАЗ 53»-ը
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են գազաբալոններ տեղափոխող «ГАЗ 53»-ն ու Opel-ը, «ГАЗ 53»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են Opel և հեղուկ գազ տեղափոխող, գազաբալոններով բարձված «ГАЗ 53» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «ГАЗ 53»-ը գլխիվայր շրջվել է, մասամբ փակելով ճանապարհը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։