Սկանդալ ոստիկանությունում․ գեներալի ազգականը քաղաքացուց առձեռն ստացել է 2500 դոլար, հայտնելով, որ Mercedes G500-ի գործը կարճելու համար այն պետք է փոխանցի միլպետին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Սկանդալ ոստիկանությունում․ գեներալի ազգականը քաղաքացուց առձեռն ստացել է 2500 դոլար, հայտնելով, որ Mercedes G500-ի գործը կարճելու համար այն պետք է փոխանցի միլպետին. shamshyan.com

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ սկանդալային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի պետի ահազանգի փաստով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գումարը նա տվել է առձեռն՝ Երևանում ճանապարհային ոստիկանին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ խոսքը Ճանապարհային ոստիկանության ծառայող Վրույր Գաբրիելյանի մասին է, ում ամիսներ առաջ ՀՀոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Վահե Ղազարյանը ազատել էր ղբաղեցրած պաշտոնից։

Վ․ Գաբրիելյանի հորեղբայրն էլ գեներալ-մայոր է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վ․ Գաբրիելյանի կողմից ենթադրյալ խարդախությունների մասին ոստիկանությունում ահազանգեր են ստացվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com