Բրյուսովի համալարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց
Advertisement 1000 x 90

Բրյուսովի համալարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում այսօր տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն, որի ժամանակ գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվել է ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Կար երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Ռեկտորի ընտրությունն իրականացվել է հոգաբարձուների խորհրդի կողմից. նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի»: