Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Advertisement 1000 x 90

Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հաղորդում է Shamshyan․com-ը։

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

ՊԱԶ ավտուբուսը սպասարկում է թիվ 6 երթուղին։