Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորը, ով հայտնի է «Չարլիի հրեշտակները» ֆիլմում իր դերով, բացատրել է, թե ինչու է իր երեխաներին Սուրբ Ծննդյան նվերներ չի տալիս։ Այս մասին նա խոսել է Entertainment Tonight թոք շոուում, հայտնում է Daily Mail-ը:
Դրյու Բերիմորը հայտնել է, որ իր դուստրերին՝ 10-ամյա Օլիվին և 8-ամյա Ֆրենկիին, չի տալիս այնպիսի նվերներ, որոնք ընդունված են երեխաների համար։ Դերասանուհու խոսքով՝ խաղալիք գնելու փոխարեն՝ նա նրանց տանում է ճամփորդությունների։ «Ես նրանց չեմ տալիս այնպիսի նվերներ, որոնք, կարծում եմ, չեն սիրում իրենց տարիքում: Բայց ես նրանց ասում եմ. «Կարծում եմ՝ մենք կհիշենք այս վայրը, լուսանկարներն ու փորձառությունը, սա այն է, ինչ ես ուզում եմ ձեզ նվիրել»,- ասել է դերասանուհին։
«Նրանք շատ բաներ են ստանում ամբողջ տարվա ընթացքում, ուստի ես այնքան էլ տարօրինակ, խիստ, սառը մայրիկ չեմ, ով բղավում է իր երեխաների վրա. «Դուք ոչ մի նվեր չեք ստանա»: Ես պարզապես զգում եմ, որ լավագույն նվերը կլինի հիշողությունը: Ես կգերադասեի ներդրումներ կատարել դրանց մեջ, քան տիկնիկների տան կամ նման բաների վրա»,- հավելել է նա։
Դրյու Բերիմորն ամուսնալուծվել է Օլիվի և Ֆրենկիի հորից՝ արվեստի խորհրդատու Ուիլ Քոպելմանից, 2016 թվականին։ Այս տարվա դեկտեմբերին դերասանուհին գաղտնազերծեց իր առաջին սիրավեպը վերջին վեց տարում, սակայն չբացահայտեց ընտրյալի ինքնությունը։