Դեկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակարաններից մեկում, հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտուշ Համբարձումյանի բնակարանի պատշգամբում, 5 կիլոգրամանոց գազաբալոնից առաջացած կրակից։
Այրվել է կահույքը, կենցաղային տեխնիկան, ամբողջությամբ այրվել են պատշգամբի պատուհանների շրջանակները, միջսենյակային դռները և պատուհանները մասամբ ջերմահարվել են։