Արտակարգ դեպք Չարենցավան քաղաքում. հայտնաբերվել է անշնչացած տղամարդու մարմին
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Չարենցավան քաղաքում. հայտնաբերվել է անշնչացած տղամարդու մարմին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքում: Երկու տղամարդիկ, որոնք ընկերներ են եղել,  վիճել են միմյանց հետ, որից հետո նրանցից մեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջը:

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դանակի հարվածներ ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, ըստ լուրերի, վիճաբանած տղամարդիկ գինովցած են եղել: