Միջանցքի փակումը քաղաքական շրջադարձի հետևանք: Այդ մասին Ֆեյսբուքի իկր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Այն, ինչ հիմա ադրբեջանն անում է(փակել է Բերձորի (Լաչինի) միջանցքը), փաստացի, իր իսկ կողմից 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկումն է: Միջանցքի փակումը քաղաքական շրջադարձի արդյունք է: Արդյո՞ք որևէ քայլ այս ուղղությամբ ձեռնարկել է Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը, այնտեղ նաև իր ստորագրությունն է, թե՞ սա ևս բանավոր պայմանավորվածությունների արդյունք է: Քաղաքականությունը՝ քեզ, մեր գլխին աղետ դարձած ՀՀ վարչապետ, բայց Արցախի Հանրապետությունում ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ է…»,-գրել է նա։