Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տաթեւ խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում դեկտեմբերի 11-ին, 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ Տեղեկությունը փոխանցում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ 1965թ ծնված տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել։ Համայնքի ղեկավար Սամվել Լալայանի խոսքով՝ ինքնասպանություն գործած Պարգեւ Սարգսյանը ամուսնացած չէր, ապրում էր միայնակ.
«Նորմալ, լուրջ տղա էր։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ քայլին դիմել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիր չի ունեցել։ Վարորդ էր, նաեւ պահակություն էր անում։ Նորմալ ֆինանսական վիճակ ուներ։ Ամուսնացած չէր, չուներ երեխաներ»։