
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Շուշի-Ստեփանակերտ հատվածում շարունակվում է ադրբեջանցի «բնապահպանների» բողոքի ակցիան:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դեպքի վայր են գնացել Ադրբեջանի ՆԳՆ-ն ներքին զորքերի զինծառայողները՝ իբր ռուս խաղաղապահներից ակցիայի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգությունը ապահովելու նպատակով: