«Սա դիվանագիտական ձախողման խոսուն վկայություն է։ Բայց, իհարկե, սա առաջին հերթին կառավարության ձախողումն է»․ Կարեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Սա դիվանագիտական ձախողման խոսուն վկայություն է։ Բայց, իհարկե, սա առաջին հերթին կառավարության ձախողումն է»․ Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից․

«Արցախը՝ 120 000 մարդ, արդեն երկու օր է՝ կտրված է արտաքին աշխարհից։ Ադրբեջանցիները փակել են միակ ճանապարհը, հիմա արդեն՝ գազը։

Իշխանական մի պատգամավոր փակված ճանապարհի մասին ասում է՝ դա Ադրբեջանի ներքին գործն է, մի ուրիշն էլ ասում է՝ խաղաղապահները թող լուծեն այդ հարցը։ Մյուսն էլ, թե խաղաղությունը չի գալիս, քանի որ մենք այնքան էլ անկեղծ չենք ուզում դա։ Եվս մեկն ասում էր, թե Ղարաբաղից ռուս խաղաղապահների հեռացումը բխում է նաև Հայաստանի շահերից։

Շատ իմաստուն մեկն էլ ընդգծում է, որ ադրբեջանցիների սադրանքն ու Արցախն արտաքին աշխարհից զրկելը նվեր է հայերին, «քանի որ դրանով հնարավոր կլինի խաղաղապահների միջազգային մանդատ ստանալ» ու «ազատվել չար ռուսներից»։ Ցեմենտյա խելք։

Մի տիկին փիսիկի հետ գիրք է կարդում։ Շատ cute ա, չէ՞։

Մի խումբ էլ առիթը բաց չի թողնում Ռուբեն Վարդանյանին հայհոյելու այս վիճակի համար։ Թե ինչու նրան ու հիմա, դժվար է կռահել։ Նա հարմար մեղավոր է և վերջ։

Մարդամեկը Կատարում պետական բյուջեի միջոցներով կայֆեր է անում։ Բնականաբար՝ անհետևանք։

Մեր դիվանագիտությունը՝ ի դեմս կառավարության, ԱԳՆ-ի, կարծես սովորական ռիթմի մեջ է։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե, օրինակ, օտարերկրյա դեսպանները ինչու չեն հրատապ հրավիրվում կառավարություն կամ ԱԳՆ։

Ի՞նչ են անում մեր դեսպանատներն ու դեսպանները, նույնպես չգիտենք։ Փաստն այն է, որ Արցախի դեմ երկրորդ օրն է՝ իսկական ահաբեկչություն է տեղի ունենում, և միջազգային որևէ լուրջ լրատվամիջոց դրան չի անդրադառնում։ Սա դիվանագիտական ձախողման խոսուն վկայություն է։ Բայց, իհարկե, սա առաջին հերթին կառավարության ձախողումն է։

Շարունակելի․․․»:



Նման նյութեր