Պահանջեք պետության ներկայացուցչից զբաղվել համակարգային՝ ազգային անվտանգության մակարդակի խնդրով: Պահանջը չի կատարի, գրողի ծոցն ուղարկեք դրանց․ Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Պահանջեք պետության ներկայացուցչից զբաղվել համակարգային՝ ազգային անվտանգության մակարդակի խնդրով: Պահանջը չի կատարի, գրողի ծոցն ուղարկեք դրանց․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից․

«Երկու տարի է իշխանությունները բռնել են Արցախից հրաժարման ճանապարհը: Եվ ամեն պատեհ ու անպատեհ առիթով դրա մասին են արձագանքում՝ Հայաստանը չի կարող Արցախի անվտանգություն ապահովելուց սկսած, ռուսները պիտի անենով մինչև այսպես կոչված խաղաղության համաձայնագիր (կնշանակի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում):

Հանրության լայն զանգվածները, խոշոր հաշվով անհաղորդ են սրան, և սա լավ հասկանում են իշխանությունները հետևաբար գիտեն, որ իրենց վրա չկա ճնշում այս խնդրով զբաղվելու: Իրենց վրա չկա լայն զանգվածների ճնշում այս խնդիրը ազգային անվտանգության, ազգի ու պետության գոյության մակարդակի խնդիր ձևակերպելու համար: Եվ հետևաբար նրանք շարունակում են կառչած մնալ Արցախից հրաժարման տարբերակին՝ համարելով դա ապահով և ցանկալի լուծում:

Այս գրառումը, ինչպես և ձերն ու այլոցը անօգուտ են: Որովհետև պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժ չկա. չկա այն քաղաքական միավորը, որ կգա և առանց կեղծիք կասի մարդկանց, թե ինչ է իրենց սպասվում, ինչքան մեծ ու դժվար են խնդիրները և ինչ ջանքեր պետք է դնենք, որ դրանք հաղթահարենք:

Կա անհատների փառասիրության բավարարման խնդիր՝ դուք եկեք Նիկոլին հանենք, մենք կզբաղվեք խնդրով դրսևորումներով. Կարծես այդ խնդիրը մեր միատեղված ջանքով, մեր բոլորիս ռեսուրսով ու մեր կայնքերով չի լուծվելու:

Ուզում եք խնդիրը լուծվի, նախ դա խնդիր դիտարկեք, համախմբվեք դրա շուրջ, ճնշում գործադրեք կառավարութան վրա, պահանջեք ձեր համակարգի՝ պետության ներկայացուցչից զբաղվել համակարգային՝ ազգային անվտանգության մակարդակի խնդրով: Պահանջը չի կատարի, գրողի ծոցն ուղարկեք դրանց, բերեք ձեզանից նրանց ովքեր կստանձնեն պատասխանատվություն»:



Նման նյութեր