Marketium.ru կայքը գրում է, որ սմարթֆոնից օգտվողները պետք է զգուշանան մեքենայության նոր մեխանիզմից։ Այն շատ պարզ է. ձեզ զանգահարում են անծանոթ համարից, հաճախ խարդախության փորձ կատարողի հեռախոսահամարի կոդը համապատասխանում է երկրի կոդին։ Ձեզ հարցնում են՝ «Լսո՞ւմ ես ինձ»։ Բաժանորդները դեպքերի մեծամասնությունում պատասխանում են՝ «Այո»։ Ասվածը ձայնագրվում է, ապա օգտագործվում կրեդիտ քարտի ձայնային հաստատման ժամանակ։ Ըստ կայքի՝ կարող են հնչել նաև այլ հարցեր, որոնք «այո» պատասխանն են ենթադրում։
Նմանատիպ դեպքերի համար խորհուրդ է տրվում.
Չպատասխանել անծանոթ համարներին:
Հեռախոսով անձնական տեղեկատվություն չտրամադրել։
Չհաստատել համարը հեռախոսով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը