Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պետության վախճանը։
Արցախից հրաժարվել են, թուրք կոչվելուց չեն վիրավորվում, Նժդեհին էլ ֆաշիզմի ներկայացուցիչ են համարում։
Լրիվ հասանք տեղ։
Նժդեհին մեկ ադրբեջանցիներն են «ֆաշիստ» անվանում, մեկ՝ տափակ սորոսա-բոլշեւիկները/չզարմանալ ձեւակերպումից/, մեկ էլ՝ նորանշանակ նիկոլիստական կրթության պատասխանատուները։
Նժդեհյան գաղափարախոսության հիմքը մարդասիրությունն ու հայրենապաշտությունն է, այ թշնամու կոշիկը լպստող ազգակործան կոսմոպոլիտներ։
Հ.Գ. Նախ մարդ պետք է լինել։
Անհնար է լավ հայ, բայց վատ մարդ լինել։
Գարեգին Նժդեհ»