«Ամենանողկալին այն է, որ մոմերն ըստ ամենայնի պատասխանն են զոհերի հիշատակը հավերժացնող երեկվա մոմավառությանը»․ Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Ամենանողկալին այն է, որ մոմերն ըստ ամենայնի պատասխանն են զոհերի հիշատակը հավերժացնող երեկվա մոմավառությանը»․ Ռոբերտ Հայրապետյան

Կառավարական առանձնատան պահանույշը ֆուտբոլ դիտելու իր տեսանյութը հրապարակում է այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքը փակած թշնամու «բնապահպանները» մեծ էկրան են տեղադրում և ֆուտբոլ դիտում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու զավթված հատվածում:

Սատկած խաղաղության սատկած աղավնին ու Օսկարն իհարկե խանգարում են համոզիչ պատկեր ստանալուն, բայց զոհվածի ընտանիքի նորածիններով PR-վելն ու Արցախում առանց սննդի մնացած մանուկների վրա թքած ունենալու այս ժեստը ամեն ինչ ասում է դժբախտ խմբագրից պալատական կուրտիզանուհի դարձած սրա արժեքների մասին(եթե իհարկե այդպիսիք սա առհասարակ ունի):

Հիշեցնեմ՝ Արցախը 48 ժամից ավել է շրջափակված է, ու ակնհայտորեն այդ շրջափակումը ձգվելու է դեպի Սյունիք, իսկ կառավարական առանձնատներում բույն դրածները էժանագին մերսման սրահ հիշեցնող մոմաշատ միջավայրում ֆուտբոլ են երկրպագում:

Հ.Գ. Ու թերևս ամենանողկալին այն է, որ մոմերն ըստ ամենայնի պատասխանն են զոհերի հիշատակը հավերժացնող երեկվա մոմավառությանը:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր