Շուրջ 120․000 մեր հայրենակիցների շրջափակումն ու ՍԴ դատավորների «կաբինետամանյան»
Մինչ երկիրը գտնվում է հերթական գոյաբանական խնդրի առջև՝ շուրջ 120.000 մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են ու անհայտ է նրանց ապագան, Սահմանադրական դատարանում խառն են, շատ խառը՝ կրկին դատավորի ընդարձակ սենյակ է ազատվել և կրկին «կաբինետամանյան» գլուխ է բարձրացրել:
Նույնը հիմա է, պարզապես ավելի քաղաքակիրթ կերպով՝ Աշոտ Խաչատրյանը հասցրել է հանել իր իրերն աշխատասենյակից: Ու դեռ ոտքը ՍԴ-ից չքաշած` Արման Դիլանյանը որոշել է լավ կաբինետները իր հավասարումներին սկզբունքից չշեղվել ու օպերատիվ կերպով Էդգար Շաթիրյանը իրերը տեղափոխել Աշոտ Խաչատրյանի նախկին աշխատասենյակ։
Փաստորեն «կաբինետամանյան» չի ճանաչում թայֆայական պատկանելություն և ՍԴ-ում այս անգամ ևս չեն պահպանել տարրական հարգանք նոր գործընկերների նկատմամբ՝ սպասել նրանց գալուն և նոր անցնել աշխատասենյակների բաշխումը և դա այն դեպքում, երբ ըստ ավանդույթի՝ ամենահարմարավետ աշխատասենյակները նախևառաջ առաջարկվել են կին դատավորների: Իսկ «կին դատավորը», վաղը ստանձնելու է իր լիազորությունները։
Սրանցը սա է՝ աշխատասենյակ, պադավատ, աշխատավարձ, պրեմիա՝ դիմացը հլու հնազանդություն։ Մնացածը լիրիկա է։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից