Հրայր Կամենդատյանն իր էջում գրում է․
«Լաչին։Միջանցքի փակելու լուրը անսպասելի չէր։Դեռ 2020 Նոյեմբերյան կապիտուլյացիոն ակտի թանաքը չէր չորացել, բոլորը գիտեին, որ Ադրբեջանը կարճ ժամանակ անց շրջափակելու է Արցախը, բայց ուշացումը նրանց մեղքով չէր։Պարզապես ազեր շները քաղաքական հիմք էին դնում իրենց ապագա ոտնձգության տակ։ Որպես այդպիսի հիմք հանդիսացավ Պրահայի երկկողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը, որտեղ ՀՀ ղեկավարի աթոռին կպածը Ադրբեջանի կիրթ և կառուցողական ընկերոջ հետ վերահաստատեցին 1991 թվականի Ալմաթիի ԱՊՀ համաձայնագրի դրույթները, որով կողմերը իբր թէ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
ՀՀ կողմից Պրահայի հանդիպման մասնակցած պատուհասը ձեվացրեց, մոռացավ, որ այդ համաձայնագիրը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է վերապահումով, Արցախի կարգավիճակի քննարկման պարտավորությամբ։Այ սրա համար էլ քպ կոչվող աղանդը առավոտվանից լծվել է ռուսական կողմի վրա մեղք բարդելու ստոր արշավին, մեկը մյուսի ետեւից հանրային տիրույթում հայտնվում են իրենց վրայից պատասխանատվության թափելու ճառերով ողորմելի և ժամկետանց սրիկաներ։
Սակայն կա մի ուշագրավ պահ։ Որքան էլ, որ գլխավոր պատուհասը և յուր աղանդը ասեն, որ իրենք պարտավոր չեն և իրենցից ոչինչ կախված չէ, պետք է իրենց հիշեցնել, որ նոյեմբերի 9 թուղթ կապիտուլյացիոն համաձայնագիրը եռակողմ է և հայկական կողմը հանձինս ՀՀ կողմից ստորագրողի, պարտավոր է թույլ չտալ համաձայնագրի խախտումը առնվազն։
Համաձայնագիրը ստորագրած անձը և իր խմբակը կրում են ուղղակի պատասխանատվություն»։