Մինչ ձեր իշխանազավթումը, Արցախի և Հայաստանի սահմաններն անառիկ են եղել. Հենրիխ Դանիելյան
Advertisement 1000 x 90

Մինչ ձեր իշխանազավթումը, Արցախի և Հայաստանի սահմաններն անառիկ են եղել. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է․ Փաշինյանական կապիտուլյանտների պալիտրայում կան տարբեր գույների և ձևերի ուսապարկեր՝ ամեն տեսակի և որակի, նրանց բոլորին կապող մեկ նմանություն կա. նրանք բոլորը նիկոլ են։

Բայց սրանց բազմագույն երանգների մեջ կան ուսապարկեր, որոնք ամենաընդգծվածներն են և տարբեր մրցութային անվանակարգերում կզբաղեցնեն պատվավոր՝ առաջին հորիզոնականը։

Մեկը կհաղթի խաբեության մրցույթում, մյուսը՝ թալանի, մեկ ուրիշը՝ իր պիղծ գործերի, իսկ շատ-շատերը կհաղթեն՝ դավաճանության և իրականությունը խեղաթյուրելու մրցույթում։

Յուրաքանչյուր ուսապարկ անվանակարգերում ունի իր տեղը,իսկ այս մեկ ուսապարկի դասակարգումը արեք ինքներդ։

Մեջբերում եմ նրա խոսքերը.

-Մեր իշխանությունը մեղավոր է, որ եկավ իշխանության, եթե մնային Քոչարյանը, կամ Սերժը, էս խնդիրները չէին լինելու, որովհետեւ կմտնեինք միութենական պետության մեջ։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Հիմա Արցախի հարց չկա, կա Հայաստանի վերացման խնդիր, պիտի հասկանաք։
«մելքոնյան գագիկ»

  • Մինչ ձեր իշխանազավթումը ,Լաչինի միջանցքը անխափան աշխատել է
  • Մինչ ձեր իշխանազավթումը ,Արցախի ինքնորոշման իրավունքի կարմիր գիծը ոչ մեկ չի հատել:
  • Մինչ ձեր իշխանազավթումը,Արցախի և Հայաստանի սահմաններն անառիկ են եղել:
  • Մինչ ձեր իշխանազավթումը, Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացել է Հայաստանը և Հայ զինվորը:
  • Մինչ ձեր իշխանազավթումը, մենք հաղթել ենք Հայաստանի ու Արցախի համար մղվող բոլոր պատերազմներում։
  • Մինչ ձեր իշխանազավթումը, թշնամուն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը`ՀՀ-3 րդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական և ռազմական փայլուն հաղթանակների արդյունքում:

Անվերջ կարելի է թվարկել այն ձեռքբերումները,որոնք դուք՝ բոլորդ, ոչնչացրել եք:

Այո, ձեր իշխանությունը մեղավոր է։

Դուք մեղավոր եք.

հայոց պետականությունը վտանգելու,կասկածի տակ դնելու համար

5000 առյուծ հայորդիների մահվան համար

  • Ձեր իշխանությունը մեղավոր է բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և արդյունքում պատերազմի և կապիտուլյացիայի ստորագրման համար
  • Ձեր իշխանությունը մեղավոր է Արցախի 75% թշնամուն հանձնելու համար
  • Ձեր իշխանությունն է մեղավոր դիվանագիտական հարաբերությունների ոչնչացման համար
  • Ձեր իշխանությունն է
    մեղավոր, միլիարդավոր դոլարներով արտաքին պարտքի կուտակման համար
  • Ձեր իշխանությունն է մեղավոր, որ այսօր դուք ասում եք, որ չկա սպառազինություն և այլն

Իմ հայրենակիցները ինձ կներեն,որ չեմ շարունակում թվարկել, թե է՞ լ ինչում է մեղավոր ձեր իշխանությունը, տարին կավարտվի, բայց այս գրառման թվարկումներին վերջ չի լինի։

Այսօր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ…դուք իհարկե կմեղադրեք ամբողջ աշխարհին, բացի ձեզանից։

Հ.Գ Ձեզ վստահեցնում եմ, որ պատմության աղբանոցում հայտնվելու առաջին պատվավոր հորիզոնականը, արդեն իսկ, ձերն է։ Քո ու քո նմանների ճակատին հավիտյան դակված է լինելու դավաճանի կնիքը:



Նման նյութեր