Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։
ՀՀ նախկին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Գոնե հիմա ճանաչեք Արցախի անկախությունը։ Հուշեմ նաև ընդունելի բանաձևերից մեկը. «ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի Հանրապետության կազմից»»։
Այսօր 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Հրանտ Բագրատյանը նշեց. «Առայժմ պետք է սպասել, որպեսզի ռուս խաղաղապահները փորձեն բացել ճանապարհը: Նրանք փորձում են:
Հայաստանում կան ուժեր, որոնք նույնիսկ լկտիաբար հայտարարում են, թե ռուսներն են փակել. ես այդ հայտարարությունները համարում եմ «բիկինի» հայտարարություններ»: