«Քաշաթաղում լավաշ թխում էինք բոչկի վրա, հետևաբար կարիք չկա գյուղերում սպասել խանութի հացին». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Քաշաթաղում լավաշ թխում էինք բոչկի վրա, հետևաբար կարիք չկա գյուղերում սպասել խանութի հացին». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես քաշաթաղցի, որը լի ու լի քաշել ու անցել է վերաբնակեցման փորձությունները մի հուշում, պետք կգա։

Քաշաթաղում լավաշ թխում էինք բոչկի վրա, հետևաբար կարիք չկա գյուղերում սպասել խանութի հացին, փորձեք փայտը վառել ու լավ տաքացած բոչկի վրա, բայց ներկը մաքրած, թխեք լավաշ։

Հա ի դեպ շատ շատ տարիներ անլույս ու անգազ և շաբաթը մեկ անգամ՝ մեկ ավտոբուսի հույսով, Քաշաթաղը դիմացավ ու ձևավորվեց որպես շրջան։

Որևէ դժվարություն չպիտի կարողանա ստիպել, որպեսզի հետ կանգնենք նպատակից։
Ով ինչի մեջով է անցել շրջանում, խնդրում եմ հիշել և կիսվել, կուտակած փորձը հաստատ պետք է գալու»:



Նման նյութեր