Արմեն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդիրը Լուկաշենկոն է, Լապշինը չէ, թեպետ, անշուշտ, ցավում եմ իր հետ կատարվողի համար։ Լուկաշենկոն արդեն կարող է այդպես վարվել նույնիսկ Հայաստանի քաղաքացիների հետ, եթե այս մեկ դեպքը մարսի։ Ասել եմ տասնհինգ օր առաջ, որ Լուկաշենկոյի վրա լծակներ կան, բայց այս ընթացքում ոչ մի «գիտունիկ» իրեն թույլ չտվեց զանգահարել ու հարցնել, ինչ ես ասում։
Ֆեյսբուքի հայոց կռուտիտիկները արդեն լոլոներ են պատմում։ «Արա» եք դուք, այլ բառ ձեր մասին, որքան էլ ուզեցա մեղմ արտահայտվել, անհնար եղավ գտնել»։