Ադրբեջանագետ Տատթիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ:
Ընկերությունը դիմել է այդ կառույցներին ՝ խնդրելով աջակցել իր օրինական իրավունքների վերականգնմանը և ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Ղարաբաղի «Ղըզըլբուլաղ» և «Դեմիրլի»(Կաշեն ու Դրմբոն) հանքեր և հարակից տարածքներ»։
Սա այն բրիտանական ընկերությունն է, որ գնել է հանքերը, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։
Հիմա հարց ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու։