«Էս մարդիկ չխերվեցին 2019-20 թվերի ընթացքում իրանց գլխին եկածից ու էսօր էլ նույն գծի մեջ են իրանց պահում». Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Էս մարդիկ չխերվեցին 2019-20 թվերի ընթացքում իրանց գլխին եկածից ու էսօր էլ նույն գծի մեջ են իրանց պահում». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախցի պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը (հատկապես Արայիկ Հարությունյանի կադրերը) տենց էլ չհասկացան, որ չի կարելի սեփական հետույքով պաշտպանել իրանց երկիրը հանձնած ու հանձնող հայկական դավաճանական իշխանություններին:

Էս մարդիկ չխերվեցին 2019-20 թվերի ընթացքում իրանց գլխին եկածից ու էսօր էլ նույն գծի մեջ են իրանց պահում:

Վերցրեք, նայեք Դավիթ Բաբայանի հարցազրույցը, գնացեք ՄԱԿ-ի դիմաց նստացույց անող Արտակ Բեգլարյանից հարցրեք, թե ինքն ի՞նչ պահանջ ունի տեղական ադրբեջանական իշխանություններից…

Էս հարմարվողականությունը քանդեց իրանց ու մեր տները, բայց էս մարդիկ որևէ հետևություն չարեցին ու դրա համար էլ տեղի ունեցողը խիստ օրինաչափ ա, ուղղակի հիմա արձանագրենք էս վիճակը, որ իշխանափոխությունից հետո հիշենք՝ «աղբի տեղը աղբամանում է»»: