Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախցի բազմազավակ (ութ երեխա) ընտանիքի մասին գրել էի մի քանի ամիս առաջ, շատերը արձագանքեցին, բայց ընդամենը երկու մարդ օգնեց: Մայրը միայնակ է հոգս տանում երեխաներին, առաջարկել էի, որ ոչ թե միանվագ, այլ թեկուզ փոքր, բայց երկարաժամկետ ամսեկան գումարով օգնեին, ովքեր հնարավորություն ունեն:
Խեղճ նկարներ չեմ գցի, քանի որ իրենք խեղճ չեն, շատ էլ հպարտ ու պինդ ընտանիք է, երեխաներն էլ միշտ կոկիկ, մաքուր ու խնամված, ուղղակի գիտեմ, որ դժվար է, շատ դժվար է միայնակ մոր համար խնամել 8 երեխա…
Իսկ այս տեսարանը ուղղակի հրաշք է, հաճելի ու գեղեցիկ))): Մեր Գվարդիական Աշոտի երեխան էլ տեսավ ու ինքն էլ ուզեց քնել այս հրաշք երեխաների հետ այս տաքուկ անկողնում…»: