
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին: Հայաստանը պետք է համարժեք արձագանքի Բելառուսին: Սա անօրինական որոշում է և հակասում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Ալեքսանդր Լապշինը հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի և վտանգ կա իր անձի նկատմամբ բռնությունների գործադրման: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ևս կարող է հանձնվել Ադրբեջանին»: