Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից․
«ԶԱՎԵՇՏ
Հայ առաջադեմ գործիչները ցնծության մեջ են։Վերջապես Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանը (ՄԻԵԴ) ցույց տվեց, որ ԵԽ-ն նվիրված է մարդու իրավունքներին և զերծ է քաղաքական ազդեցությունից։
Արդյո՞ք․․․Կարդացեք ՄԻԵԴ , այդքան սպասված որոշումը․«Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»: Ընդամենը․․․Եվ ոչ մի պահանջ Բերձորի միջանցքը բացելու մասին։Այսինքն ՄԻԵԴ-ը անվերապահորեն չի պահանջում բացել միջանցքը, այլ միայն «մտահոգված» է ծանր հիվանդների և անապաստան մնացածների ճակատագրով։Իսկ Արցախի ողջ բնակչության ճակատագիրը ՄԻԵԴ-ին բացարձակապես չի հետաքրքրում։
Այո՛, Բերձորի միջանցքի բացման բանալին գտնվում է Հայաստանում։ Եթե ազգադավ իշխանությանը ժամանակին քշած լինեինք, հավատացած եղեք, որ ոչ միայն միջանցքը չէր փակվի, այլև փակվելու փորձը կտապալվեր։ Նույնիսկ միջանցքի փակվելուց հետո, եթե քշած լինեինք սրանց, ապա ՄԻԵԴ որոշումը ավելի խիստ և առարկայական կլիներ»։