«Այս խայտառակ վիճակի միակ ու գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ». Էդուարդ Շարմազնով
Advertisement 1000 x 90

«Այս խայտառակ վիճակի միակ ու գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ». Էդուարդ Շարմազնով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մորթեցիք էլի…

Նիկոլին թողած, ռուս խաղաղապահներ եք «քնգում» միայն։

Ռուսը վա՞տ է պաշտպանում, Նիկոլի հետ գնացեք բացեք միջանցքը։

Ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ո՞վ է Լաչինն ու Աղավնոն հանձնել։

Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհը զիջել Ադրբեջանին։

Ո՞վ էր հրաժարվում պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքն ու հպարտ ասում, որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ հո՞ չի սկսելու։

Ո՞վ էր Արցախի Հանրապետության հանրաքվեի օրը հրաժարվում ուղերձ հղել։

Ո՞վ թուրք անվանվելուց վատ չէր զգում։

Ո՞վ հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից, որի մի մասը անվճար, իսկ մյուս մասը ներքին գներով զենքի տրամադրում էր։

Իհարկե Նիկոլը։

Ո՞ր պետությունը թույլ չտվեց ադրբեջանցիներին գրավել Արցախի մնացած մասը։
Ռուսաստանը։

Իսկ ու՞ր էր Արեւմուտքը, ինչու՞ չէր դադարեցնում Արցախի դեմ ցեղասպան պատերազմը։

Հերիք չէ՞ թքեք էն բաժակի մեջ որից ջուր եք խմում։

Իհարկե, խաղաղապահները որոշակի պասիվություն են ցուցաբերում,որն ունի նաև իր աշխարհաքաղաքական պատճառները։

Բայց ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն են Արցախի հայության միակ անվտանգության երաշխավորը մնացել։

Պատկերացնում եք ի՞նչ կլինի,եթե ռուս խաղաղապահները գնան։

Թուրքերն են գալու, միայն։

Չնայած երևի որոշներն էլ հենց թուրքերին են կարոտել։

Այս խայտառակ վիճակի միակ ու գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ»։