
Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ով Արցախում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունները դիտարկում է բացառապես արցախցիների խնդիր և Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նույն կերպ վարվելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ հարձակման պարագայում։
Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը, որն իր դիմադրության պոտենցյալով խրվել է Ադրբեջանի կոկորդում։
Այս պահին մարտը՝ դրա ուղղակի կամ անուղղակի իմաստով, Արցախում է և մեր հնարավոր տապալումը ոչ միայն վտանգելու է մեր արյունակիցների անվտանգությունը, այլ նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի»։