«Կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին, նշանակում է՝ կա՛մ ինքնանպատակ քննադատություն, կա՛մ իրավիճակին չտիրապետել»
Advertisement 1000 x 90

«Կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին, նշանակում է՝ կա՛մ ինքնանպատակ քննադատություն, կա՛մ իրավիճակին չտիրապետել»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լապշինի հետ կատարվածը և զարհուրելի է, և տհաճ:

Կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին, նշանակում է՝ կա՛մ ինքնանպատակ քննադատություն, կա՛մ իրավիճակին չտիրապետել: Եթե Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունները չեն կարողացել, կամ չեն ցանկացել կարգավորել սեփական քաղաքացու արտահանձման հարցը, մենք, բացի քաղաքական-տեղեկատվական գործողություններից, այլ զինանոց չունենք:

Ինչ անել հիմա: Առավելագույն կերպով փորձել օգտագործել Լապշինի դեպքը քարոզչական դաշտում, բոլոր մակարդակներում: Եվ ռուսական, և եվրոպական տիրույթներում թիրախավորել գործի գլխին կանգնած մարդկանց:

Միայն մեկ լրացուցիչ հորդոր՝ չնույնականացնել Լուկաշենկոյին բոլոր բելառուսների և Բելառուսիայի հետ»:



Նման նյութեր