Էլի մի թրքություն․ Էդգար Էլբակյան
Advertisement 1000 x 90

Էլի մի թրքություն․ Էդգար Էլբակյան

ԷԼԻ ՄԻ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ

Կապիտուլյացիայի 5-րդ կետով ֆիքսված է խաղաղապահների պարտականությունը, այն է՝ «հրադադարի վերահսկում»։ Նրանք դա գրեթե միշտ հասցեական անում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարը։ Փառուխի ժամանակ անգամ նշել էին, որ «Բայրակթարներ» են կիրառվել։

• Կապիտուլյացիայի 6-րդ կետով Ադրբեջանի վրա է պատասխանատվություն դրված ապահովելու «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անցման անվտանգությունը երաշխավորելու»։

• Իսկ հիմա 1 անգամից գուշակե՛ք, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ում են մեղադրում եռակողմ հայտարարությունը չպահելու մեջ, երբ փակ է Բերձորի միջանցքը։ Իհարկե, իրենց թուրք-արևմտյան տերերի թշնամի Ռուսաստանին, և ոչ հայության թշնամի Ադրբեջանին, որը փակել է ճանապարհը։

• Դե բա հո իզուր չի տասնամյակներով Ռուսաստանին «զսպելու» իր քաղաքականության մեջ արևմուտքը Հայաստանի ներսում բուծել սրանց։ Էս օրերի համար է բուծել։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

t.me/elbakyan_edgar/2805

 



Նման նյութեր