«Ձեր ճակատին վաղուց դաջված է ՝ կապիտուլացված ու 30 տարվա հաղթանակը մսխած ռեժիմ». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Ձեր ճակատին վաղուց դաջված է ՝ կապիտուլացված ու 30 տարվա հաղթանակը մսխած ռեժիմ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանալի պատճառներով չեմ կարողացել նայել Աժ նիստը, որտեղ նիկոլիստները «30 տարի բան չի արվել» երգն էին երգում։

Լսեք ուշադիր, Ալիևի կողմից կապիտուլացված նիկոլականներ։

Ձեր շեֆ Փաշինյանին պարտության մատնած Ալիևն է ասել, որ 30 տարի Ադրբեջանն է պարտված եղել Հայաստանին բոլոր ոլորտներում։

Մնացածն էլ չասեմ…2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիևի խեղճացած հայտարարությունն ու այդպես շարունակ։

Տեր- Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հաղթել են Ադրբեջանին։

Սա է փաստն ու պատմությունը։

Իսկ Նիկոլը խայտառակորեն ծնկի է եկել ու կապիտուլյացիա ստորագրել։

Ձեր ճակատին վաղուց դաջված է ՝ կապիտուլացված ու 30 տարվա հաղթանակը մսխած ռեժիմ։

Վերջ»։



Նման նյութեր